«Էս քմահաճ ու խռովկան երեխու կամ նորահարսի պահվածքին ե՞րբ ենք վերջ տալու». Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

«Էս քմահաճ ու խռովկան երեխու կամ նորահարսի պահվածքին ե՞րբ ենք վերջ տալու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաէստրո Օրբելյանին պաշտպանողներից մեկը տեսանյութում ասում է՝ եթե ինքը մնա գեղղեկավար-դիրիժոր, բայց իրեն ազատեք տնօրենի պաշտոնից, էլ ներդրում չի բերի։ Ծառուկյանն էլ արդեն որերորդ ընտրությանն ասում է եթե առաջինը լինեմ, վարչապետ դառնամ, շեյխերը միլիոնների ներդրում կանեն, չեմ դարձել/չեք ընտրել՝ չեմ անի։ Ու այս տրամաբանությամբ ուզում եք նորմալ երկիր դառնալ։ Բա բանակ ու սահման գնացող տղերքն էլ թող իրենց պարտքն ու պարտականությունը կատարելու համար գեներալի կոչում կամ ՊՆախարարի կարգավիճակ պահանջեն էլի…: Հո մեջների կյաժն իրենք չե՞ն… Էհ հետո՞…: Էս քմահաճ ու խռովկան երեխու կամ նորահարսի պահվածքին ե՞րբ ենք վերջ տալու, ու հասկանանանք, որ ամեն մեկս անում կամ պարտավոր ենք երկրի համար անել այն, ինչ կարող ենք, պարտավոր ենք, մեր ուժը ներում է… : Հետո էլ սրերով եք ընդունում մի փոքր կոշտ ասված «հո իր հորանց տունը» չի՞ ժողովրդական խոսքը»։



Նման նյութեր