3 միջոց՝ հեռախոսային սպամից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

3 միջոց՝ հեռախոսային սպամից ազատվելու համար

Դժվար է պատկերացնել մարդու, ում չեն անհանգստացրել սպամային զանգերը: Հեռախոսային սպամներն անհանգստացնում են բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ գրանցել են իրենց համարներն ինչ-որ կայքերում, վարկեր են ձևակերպել, կամ թույլ են տվել որոշ հավելվածների օգտագործել անձնական տվյալները:

Հայաստանում. օրինակ, հնարավոր է հեռախոսահամարը փոխանցել  խարդախությամբ զբաղվողներին՝ օգտագործելով GetContact հավելվածը: Դրա վնասների մասին 168.am-ը արդեն պատմել է:

Ինչո՞ւ չպետք է հետ զանգահարել անծանոթ համարներին

Ամենաանմեղ տարբերակն այն է, երբ զանգերը կատարվում են ռոբոտի կողմից՝ ստուգելու համար, թե արդյո՞ք այդ համարն ակտիվ է: Այսպիսի զրույցից դուք օգտակար բան չեք ստանա, բայց դուք կտեղեկացնեք բոլոր սպամերներին, որ դուք պատրաստ եք նրանց հետ խոսել:

Կա նաև տարբերակ, որ հետ զանգահարելուց հետո ձեզ հետ կկապվի բարեհամբույր օպերատորը, ով շատ հարցեր կտա և դիտմամբ ժամանակ կձգի: Այդ անօգուտ զրույցից հետո ձեր հեռախոսահամարից կլորիկ գումար կգանձվի:

Ինչպե՞ս պայքարել սպամերների դեմ

  1. Արգելափակեք սպամերներին

Առաջին մեթոդն ամենապարզը և ակնհայտն է: Այն աշխատում է միայն այն դեպքում, եթե դուք ունեք սպամերի համարը:

Բոլոր հեռախոսներն ունեն համարն արգելափակելու հնարավորություն: Դրա համար պարզապես պետք է գրանցել համարը ձեր հեռախոսում:

  1. Ստուգեք համարները

Սպամերների հեռախոսահամարները, որպես կանոն, շատ արագ տարածվում են համացանցում: Պետք է պարզապես ընտրել հարմար ծառայությունը և գրանցել այնտեղ ձեզ տարօրինակ թվացող համարը:

Կան մի շարք հարթակներ, որոնք ներառում են հեռախոսային խարդախությամբ զբաղվողների հեռախոսահամարները:

Օրինակ՝

  1. Բեռնեք հակասպամային հավելվածներ

Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս անգամ անվճար բեռնել հավելվածներ, որոնք հետևում են ձեր զանգերին և ընդգծում վտանգավորները:

Օրինակ՝ վճարովի, բայց արդյունավետ հավելված է  Кто звонит-ը, որի բազայում կան հազարավոր սպամերների համարներ:

Սիրարփի Աղաբաբյան