
Gravity Labs ընկերության մասնագետները տեղեկություն են հաղորդել թանաքի տեսքով նյութի ստեղծման մասին, որի համար հումք է ծառայում աղտոտված օդը, հայտնում է BBC-ն:
Սարքը ամրացվում է ավտոմեքենայի գազերի արտանետման խողովակին, որը ծխագազից որսում է մրի մանրագույն մասնիկները: Այդ գործընթացի արդյունքում մաքրվում է մեքենայի շրջակայքի օդային զանգվածը: Փորձագետերը արևմտյան բրենդներից արդեն պատվերներ են ստացել այն իրենց մարդատար մեքենաների վրա տեղադրելու համար: Ներկայումս սարքը գտնվում է թեստավորման փուլում: