Վահան Իշխանյանը ֆեյսբուքում գրել է.
«Եթե Հայաստանում լիներ մի իշխանություն որը շահագրգռված է դատապարտել ընդհանրապես ընտրակեղծիքները, ապա 1֊ին հերթին քրեական գործ կհարուցեր 1995 և 1996 թվերի ընտրակեղծիքների վերաբերյալ, քանի որ հենց այդ թվերին ներդրվեց ընտրակեղծիքների մեխանիզմով իշխանութունը պահելու համակարգը, որը ուղղակի հետագայում աշխատում էր մյուս ընտրութունների ժամանակ։
Սակայն նոր իշխանությունը առանձնացրել, և ՀՔԾ֊ն նյութրեր է հավաքում 1998֊ի նախագահական ընտրութունների կեղծիքների վերաբերյալ, որը մեկնաբանվում է որպես երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդման շարունակություն։
Մոտավորապես այսպիսի համեմատություն՝ պատկերացնենք եթե որևէ մեկը առանձնացնելով դատապարտեր Սովետական միության Խրուշչովյան ու Բրեժնևյան ռեպրեսիաները, անտեսելով դրանց հիմքը դրած ստալինյան շրջանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապացուցելու համար որ 1998֊ի գործը քաղաքական հալածանք չի, ստիպված է լինելու գործեր հարուցել նաև 1995, 1996 թվերի ընտրակեղծիքների վերաբերյալ։ Բայց քանի չի հարուցել, Նիկոլի Պրավդան՝ Ազատութուն ռադիոկայանը կխոսի միայն 1998֊ի ընտրակեղծիքների մասին։
Այո, շատ կանխատեսելի է Ազատությունը.
ասա ՀՔԾ֊ն ինչով է զբաղված, ասեմ Ազատություն ռադիոկայանը ինչ թեմաներ է մեջտեղ գցելու։ ՀՔԾ֊ն նյութեր է նախապատրաաստում 1998 թվականի ընտրակեղծիքների վերաբերյալ, Ազատությունը հարցազրույցների շարք է անում այն մասին թե ինչպես են 1998֊ին կեղծվել ընտրութունները: Որ երկրից բան չիմանաս, Ազատութուն լսես, կկարծես մինչև 1998֊ը Հայաստանը Ֆինլանդիա էր, ընտրություն կեղծելը չգիտեր ինչ է։
Իսկը Սովետ, երբ մամուլին հանձնարարվում էր լուսաբանել Կոմկուսի համագումարների ու պլենումների որոշումներում արծարծված խնդիրները։ Թերթերի խմբագիրներն էլ, որ կուսակցության անդամներ էին, մասնակցում էին համագումարներին, գալիս խմբագրություն, ժողով էին անում ու լրագրողներին հանձնարարում համագումարի որոշումների լույսի ներքո գրել այս կամ այն խնդրի մասին։ Օրինակ, Չեռնոբիլի վթար է եղել, բայց եթե կուսակցութունը հանձնարարել է գրել, ասենք կուռուպցիայի մասին, մամուլը Չեռնոբիլի ողբերգությանը չէր անդրադառնա, ու կգրեր ինչ որ պաշտոնյայի դեմ հարուցված քրեական գործի մասին։
Չգիտեմ, «Ազատություն» ռադիոյի գլխավոր խմբագիրը մասնակցո՞ւմ է վերևների ժողովներին, գուցե կարիք էլ չունի, գուցե նա կոմունիստական խմբագիրներից ավելի լավ հոտառութուն ունի, միանգամից կողմնորոշվում է թե ինչ հանձնարարի լրագրողներին, հետևելով ՀՔԾ֊ի լուրերին։
Արդո՞ք Ազատությունը միայն Նիկոլի Պրավդան է, թե՞ նաև Նիկոլի նախկին թիմի՝ ՀԱԿ շրջանակների Պրավդան. դա կերևա, եթե ՀՔԾ֊ն գործ հարուցի 1995, 1996թվերի ընտրակեղծիքների հետ կապված»։