«Թուրքիայում այսօր արգելված են նաև հարսանիքները». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիայում այսօր արգելված են նաև հարսանիքները». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում այսօր մինչև ժամը 18:00-ն արգելված են տոնախմբություները, մասնավորապես՝ հարսանիքները:

Այն կարող են անցկացնել 18:00-ից հետո:

Արգելված է օրինական զենքի կրումը, օգտագործումը (թեկուզ որսի նպատակով):

Քվեարկության ժամերին ընտրատեղամասերին մոտ գնտվող բոլոր սրճարանները, ռեստորանները և ժամանցի վայրերը փակ կլինեն: Ժամը՝ 6:00- 24:00 արգելվում է ոգելից խմիչքների վաճառքը, օգտագործումը:

Հեռուստաընկերություններին, ռադիոկայաններին արգելվում է մինչև 18:00-ն կողմնակալ մեկնաբանություններ, կանխատեսումներ իրականացնել, իսկ 18:00-21:00-ն բացառապես պետք է օգտագործեն ԿԸՀ-ի տվյալներն իրենց լուրերում: 21:00-ից հետո ցանկալի սեփական տվյալների հաղորդման զուգահեռ հաղորդել նաև ԿԸՀ-ի հետ հաղորդվող տվյալները»:



Նման նյութեր