
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սովորաբար (համարյա միշտ) կաշառքը բացահայտում են կողմերից մեկի համագործակցության միջոցով, քանի որ նմանատիպ լատենտ հանցագործությունները այլ կերպ չափազանց դժվար է բացահայտելը:
Առողջապահության փոխնախարարի դեպքում դա այդպես չէր: Եվ եթե բացահայտամն ընթացքում ԱԱԾ-ն չի խախտել գործող օրենսդրությունը, ապա, կարելի է վստահությամբ պնդել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողների պրոֆեսիոնալիզմի էական աճի մասին:
Եթե ամեն ինչ իրոք այդպես է, ապա շնորհավորում եմ ԱԱԾ-ի այդ աշխատակիցներին:
Հ.Գ. Այո, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կոռուպցիոն գործերով պետք է զբաղվի ստեղծվելիք մասնագիտացված իրավապահ մարմիը, իսկ ԱԱԾ-ն պետք է զբաղվի միմիայն հետախուզական ու հակահետախուզական գործունեությամբ»:
https://www.facebook.com/danioanis/posts/10217610730117133