Ավստրալիայի բնակիչը լրջորեն տուժել Է iPhone 6-ի մարտկոցի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել Է The Sun հրատարակությունը: Միջադեպը տեղի Է ունեցել լույս մարտի 31-ի գիշերը ավստրալական Բրիսբեն քաղաքում:
«Ես ցանկանում Էի նայել, թե ինչ կա ներսում: Հենց որ ես ուղղեցի մարտկոցը, այն տեղնուտեղը պայթեց: Տեղի ունեցավ ուժգին պայթյուն, այնուհետեւ հայտնվեցին կրակի հսկայական լեզուներ»,-պատմում Է Ջեյ Ուոթսոնը:
Պայթյունը խանձել Է նրա մազերը, իսկ կրծքի վրա թափվել Է կուտակիչի մրմռացնող թթուն: Տուժածի մայրը՝ Քարի Լեշբրուքը, լսել Է որդու ճիչերը եւ անհապաղ զանգահարել շտապ օգնություն: 15-ամյա պացիենտին տեղափոխել են տեղի հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել: Բժիշկները եզրակացրել են, որ Ուոթսոնի բախտը բերել Է, քանի որ եթե թթուն աչքի մեջ ընկներ, նա կկուրանար: Կատարվածի հետեւանքով պատանու կրծքի վրա խորը սպիներ են մնացել: