Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օպերայի պատմության առիթով շատ ա հիշատակվում «օրենքն ա մարդու համար, ոչ թե մարդն՝ օրենքի» արտահայտությունը․ հիմա էս պատմությունից դուրս, ընդհանրապես, հարգելի ժողովուրդ, «օրենքը մարդու համար» արտահայտությունը չի նշանակում կոնկրետ անուն ազգանունով մարդու համար: Մարդն էստեղ շահառուն ա որպես արժեք, որպես գլխավոր հասցեատեր: Այլապես պետք ա հատուկ օրենքներ գրել Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար, և երևի թե նաև տարեկան եկող զբոսաշրջիկների համար, որ հիմա միլիոնից ավելի են: Չէ՞ որ նրանք էլ մարդ են, չնայած իհարկե դա կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, եթե զբոսաշրջիկն իմանա, որ կա երկիր, որտեղ նրան կդիմավորեն հատուկ իր համար գրված օրենքով»։