
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնից ազատվել են վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը։
ՀՀ վարչապետի համապատասխան որոշումները տեղադրված են e-gov.am կայքում։