
Մայիսին կմեկնարկի Google Summer of Code ծրագիրը, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան 3 ամիսների ընթացքում կապ հաստատել իրենց հետաքրքրող կազմակերպությունների հետ, աշխատել նրանց կողմից ներկայացված պրոյեկտներից մեկի վրա և կրթաթոշակ ստանալ։ Կրթաթոշակը կկազմի 2400-6600 ԱՄՆ դոլլար։
Google Summer of Code-ը միջազգային ծրագիր է, որը նախատեսված է ուսանողների համար բաց կոդով ծրագրային ապահովման մշակման համար: Ուսանողները հնարավորություն են ստանում աշտատել համալսարանի արձակուրդների ընթացքում իրենց հետաքրքրող ոլորտի մեջ։ Իրենց հերթին, մասնակից կազմակերպությունները կարող են բացահայտել եւ ներգրավել իրենց մոտ նոր ծրագրավորողների։
Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 9-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Նշենք, որ 2005 թվականից սկսած ծրագրին մասնակցել է ավելի քան 14.000 ուսանող եւ ավելի քան 24.000 մենթոր աշխարհի 118 երկրներից: Google Summer of Code-ի ընթացքում գրվել է ավելի քան 35.000.000 տող կոդ 651 open source կազմակերպությունների համար: