Iphone–ի օրիգինալ լինելու, չլինելու խնդիրն այսօր առավել քան արդիական է։ Մանավանդ այն դեպքում, երբ պատրաստվում եք գնել սմարթֆոնի օգտագործված, բայց մատչելի տարբերակը։
Օրիգինալ է սմարթֆոնը, թե ոչ պարզելը հեշտ է` միայն անհրաժեշտ կլինի մուտք գործել գաջեթի կարգավորումների «հիմնական» բաժին։ Այնուհետև սարքավորման մասին ինֆորմացիայի բաժնում ստուգել սմարթֆոնի մոդելը։
Մեզ հետաքրքրում է սմարթֆոնի մոդելի առաջին տառը`
- M — նոր սարք է, չի վերականգնվել կամ փոփոխվել
- F — վերականգնված սարքավորում
- N — սպասարկման կենտրոնում երաշխիքի շրջանակում փոփոխված սմարթֆոն
- P — անհատականացված սարք, ինչը նշանակում է, որ սմարթֆոնը ենթարկվել է լազերային փորագրման: