Ախթամար
Advertisement 1000 x 90

Ախթամար

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Բայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:



Նման նյութեր