2018 թվականի ապրիլի 24-ին փակ համարանիշերով մեքենայի ստեղծած վթարից մահացած 1,5 տարեկան Յուրի Պոպովի մայրն, որը վերջերս դուստր է ունեցել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճանապարհային Ոստիկանություն, սա նորմա՞լ է, երբ հետիոտնը ստիպված մանկասայլակով գնում է փողոցի երթևեկելի մասով ( ի դեպ, էդտեղ բավականին արագ են քշում), իսկ մեքենաները կանգնած են մայթին:
Ե՞րբ վերջապես քաղաքում կկարգավորվի այս հարցը, գուցե ավելի խիստ մոտեցո՞ւմ է պետք ցուցաբերել կարգազանցների նկատմամբ:
Սունդուկյան փողոցն է, դեպի «Ռիո մոլլ» տանող հատված, նկարը արվել է ապրիլի 3-ին 2019 թ»: