
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արջուտ գյուղի հարակից սարերից մեկում գյուղի բնակիչներից մեկը դի է գտել` մարդու գանգ, մասնատված ոսկորներ ու մաշված հագուստ։
Նա այդ մասին տեղեկացրել է Արջուտի գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահներին։
«Հայտնաբերված դին, որն, ամենայն հավանականությամբ, տղամարդու է, ամբողջությամբ քայքայված վիճակում է եղել»,–ասում են կայքի աղբյուրները։
Տեղի իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքներն ու վերջինիս ինքնությունը։