
«Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ որդի է ունեցել։ Մարտիրոսյանը երեք դուստր ունի և որդու ծնունդը շատ սպասված էր ընտանիքի համար։ Մարտիրոսյանների ընտանիքը այժմ գտնվում է Կանադայում։ Դեռևս տարեսկզբին մամուլը գրել էր, որ Արմեն Մարտիրոսյանը արտագաղթել է։ Նշենք, որ մարտի 31-ին «Ժառանգություն» կուսակցության նոր վարչության կազմ ընտրվեց, իսկ վարչության նախագահ ընտրվեց Անդրանիկ Գրիգորյանը։ Մինչ այդ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Մարտիրոսյանը։