
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 5-ին, Գյումրի է մեկնելու: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վարչապետի այցն աշխատանքային է: Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան գնացքով մեկնելու է Գյումրի, բայց մինչ այդ մասնակցելու է միջոցառման «Սասունցի Դավիթ» կայարանում: Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի նպատակը տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելն է: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաև «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում: Վերջում Նիկոլ Փաշինյանը քայլելու է քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am