Հարավային Կորեան դարձել Է աշխարհի առաջին երկիրը, որն սկսել Է հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) առևտրային շահագործումը: Ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը, SK Telecom, KT և LG Uplus հեռահաղորդակցական ընկերություններն սկսել են այդ ստանդարտի շարժական կապի ծառայություններ տրամադրել քաղաքացիներին:
Հինգերորդ սերնդի շարժական կապը (5G) ավելի մեծ թողունակություն Է ապահովում: Տվյալների հաղորդման ռեկորդային արագությունը հասել Է 25 Գբ/վ-ի: Այդ ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութ հեռարձակել 8K (Ultra HD) լուծաչափով:
Առաջին երկիրը, որը թեստային ռեժիմով գործարկել Է շարժական կապի հինգերորդ սերունդը, Շվեդիան Է: Սակայն հինգերորդ սերնդի առևտրային ցանցն այդ երկրում կսկսի գործել 2021 թվականից ոչ շուտ, հաղորդել Է ՏԱՍՍ: