Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական կարգ չի տապալել, բնության մեջ չկա մի նյութ, որը դա կապացուցի. պաշտպան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական կարգ չի տապալել, բնության մեջ չկա մի նյութ, որը դա կապացուցի. պաշտպան. factor.am

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը 2 ամսով երկարաձգելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ այսօր ավարտել են բողոքների ներկայացման գործընթացը։ «Պարոն Քոչարյանը դեռ չի հասցրել խոսել և ակնկալվում է, որ ամսի 9-ին կխոսի: Որոշակի պահերում ներկայացրեց իր դիրքորոշումը, առանձին հարցերի հետ կապված, ինքը նույնպես ծանոթանում է գործի նյութեին»,- ասաց պաշտպանը: Օրբելյանը նաև նշեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ․ «Սա ձևական պահանջ չի։ Այս անգամ Առաջին ատյանի դատարանը մի շարք հանգամանքների չի անդրադարձել,․ սա հնավարություն չի տալիս պաշտպանվել»։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 7-ից։

Մանրամասները` տեսանյութում:

factor.am