ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ վերաբերվում է՝ «ֆեյքերի» դեմ պայքարելու հեռանկարներին, ապա դա անհնար է առանց խիստ ռեպրեսիվ մեթոդների, որոնք ուղղակի կհարված են խոսքի ազատության ինստիտուտին։
Ասեմ ավելին, համացանցային «զուգահեռ աշխարհի» կանոնների կարգավորման հարցում պետական ապարատը միշտ պարտվել է, իհարկե բացառությամբ սոցիալական ցանցերի իսպառ արգելափակումից։
Բայց ինձ զարմանալի է, ինչո՞ւ օրինակ պետական ապարատն ուշադրությունը չի դարձնում տարատեսակ ազգադավ տականքների և թշնամասեր «պռադվինուտի» սուտի կոսմոպոլիտների հակաազգային քարոզի, որոնք ուղղակի վտանգավոր են երկրի անվտանգության համար… այո՛, ես պնդում եմ, որ դրանք չափազանց վտանգավոր տարրեր են։
Ի դեպ սա հռետորական հարց չէ։
Մյուս կողմից հասկանալի է, որ գոյություն ունի ազատ խոսքի իրավունքի սկզբունք, և այդ սկզբունքի ներքո շատ դժվար է տեխնիկապես տարբերել թե որտեղ է սկսցում ալտերնատիվ հայացքների արտահայտումը, իսկ որտեղ է բացահայտ դավադրությունը և դավաճանությունը։
Մի խոսքով, առայժմ պետք է արձանագրել, որ ֆեյքապայքարը հնարավոր չէ և դրան զուգահեռ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում»: