Առանց արձանների պատվանդան-եկեղեցին։
Այս շինությունը մի առանձին գլուխգործոց է, որի ծավալատարածական հորինվածքի իրական խորհուրդը անարդարացիորեն չի ցուցադրվում մարդկանց, կարելի է նույնիսկ ասել՝ թաքցվում է նրանցից։ Մինչդեռ ընդամենը երկրորդ հարկ բարձրանալով՝ մարդիկ հնարավորություն կունենան տեսնել զանգակատուն-սրահը և գմբեթը ու որ պատվանդանը կառուցված է եռահարկ եկեղեցու նմանությամբ։ Պատվանդանը առաջին հերթին ճարտարապետական կառույց է, նոր միայն թանգարան, առավել ևս, եթե խոսքը Ռաֆայել Իսրայելյանի հանճարեղ լուծման մասին է։ Առաջարկում եմ դիմենք պատկան մարմիններին, որպեսզի վերանայեն այս հարցը և թույլ տան բարձրանալ երկրորդ հարկ։ Եթե խնդիրը վերանորոգման, ամրացման կամ պահպանության մեջ է, գուցե մուտքը վճարովի դառնա, որ և՛ շենքը շահի, և՛ մարդիկ։