Դու և քո շրջապատը աղանդավոր եք. քաղաքացին՝ ԱԺ փոխնախագահին. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դու և քո շրջապատը աղանդավոր եք. քաղաքացին՝ ԱԺ փոխնախագահին. aysor.am

Այսօր Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներ մի խումբ բողոքում էր օրերս ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթից: Նրանք պահանջում էին սահմանափակել տրանսգենդերների իրավունքները:

Նախ քաղաքացիներին հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա բացատրեց, որ դա չի եղել ԱԺ նիստի շրջանակներում, այլ եղել են լսումներ: Քաղաքացիները չցանկացան լսել Սիմոնյանին:

ԱԺ այգում ցուցարարներին հանդիպեցին նաև «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ, ովքեր կոչ էին անում ցուցաբերել զսպվածություն և չհայհոյել ու վիրավորական արտահայտություններ չանել այլ մարդկանց հասեցին:

Արդյունքում վիճաբանություն սկսվեց: Ցուցարարներից մեկը մեղադրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որ նա չի ուզում դահլիճում ընդունել քահանային և խնկարկել ԱԺ-ն:

«Դու և քո շրջապատը աղանդավոր եք», – ասաց քաղաքացին՝ պնդելով, որ եթե ԱԺ փոխնախագահն իրեն համարում է քրիստոնյա պետք է տեր Ղազարին հրավիրի ԱԺ այնտեղ խնկարկություն անցկացնելու:

Ազգային ժողովի այգում գտնվող ցուցարարներից մեկն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգային նորմերի պահպանման համար պատրաստ է ինքը ուտիլիզացնել նման մարդկանց: Այդ հայտարարության ժամանակ քաղաքացին պայուսակից հանեց դանակը և հայտարարեց.

Մանրամասները՝ տեսանյութում

aysor.am



Նման նյութեր