Ալեն Սիմոնյան. «…Տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյան. «…Տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց…»

Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:

Եվ այսպես.

1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:

2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն.Զոհրաբյանն է:

3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը (լուսանկար 1) :

Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին:

Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել:

Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով:

դեռ այսքանը…

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր