«Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել». Աննա Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

«Սիրելիներ,

ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել:

Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը:

Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:

Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»:



Նման նյութեր