Քաղաքացիներն ահազանգել են իրացման ցանցերում կրկնապիտակով սննդամթերքի առկայության մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քաղաքացիներն ահազանգել են իրացման ցանցերում կրկնապիտակով սննդամթերքի առկայության մասին

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել է վերահսկողական գործողություններ՝ արձագանքելով քաղաքացիների ահազանգերին առ այն, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: