«Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարումը
Advertisement 1000 x 90

«Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարումը

Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրարդաձավ ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին՝ ասելով. «Այդ փաստաթղթերի պատճեներն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»…Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ:Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր. Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ:

Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հարապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից:Երկրորդը՝ այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը՝ դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ՝ ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ էլ կարող եմ ստիպել, որ նաև որպես այդ պրովոկացիայի ստեղծման արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն պրովոկացիա և փորձեն այդ պրովոկացիայի բանը… սա քաղաքական պրովոկացիա է և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:

168.am



Նման նյութեր