Հեղափոխությունից հետո վճիռները չպետք է նույն կերպ կայացվեն. Դավիթ Ղազարյանի փաստաբան
Advertisement 1000 x 90

Հեղափոխությունից հետո վճիռները չպետք է նույն կերպ կայացվեն. Դավիթ Ղազարյանի փաստաբան

Վերաքննիչ բողոքարկելու ենք հնարավորինս շուտ։ Բողոքարկելու համար 10-ն օրյա ժամկետ կա սահմանված, և մեր փաստաբանական խումբը աշխատում է վերաքննիչ բողոքը ներկայացնելու ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումն ստացել են երեկ՝ այն հրապարակվելուց 1 ժամ անց։ «Արվել է ձևակերպում առանց որևէ կոնկրետության, թե մեր պաշտպանյալի կողմից ինչ գործողություններ կարող են կատարվել՝ քննությանը խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու համար։ Նա բիզնեսը չի թողնելու ու փախչի, և դատարանն էլ է ընդունում, որ իր այստեղ գտնվելը կենսական նշանակություն ունի»,-նշեց փաստաբանը։

Գրիգորյանի խոսքով,  «Մեր վարչապետը պետք է շատ լավ պատկերացնի այս հարցը, որ հեղափոխությունից հետո վճիռները չպետք է նույն կերպ կայացվեն, այլապես սա հմտահոգիչ կլինի թե՛ Եվրոպական դատարանի  և թե՛ մեր ժողովրդի համար»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՊԵԿ քննիչի միջնորդությունը, իսկ նրա նկատմամբ գրավ կիրառելու  պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել։

Ղազարյանը մեղադրվում է հարկային պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

pastinfo.am