Երևանում հերթական ինքնասպանության փորձն է կանխվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ մայրաքաղաքում մի կին փորձել է նետվել Կիևյան կամրջից: Տարածքում շրջող պարեկային ոստիկանները նկատել են կնոջը, որն արդեն անցած է եղել կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ:
Նրանք արագ մոտեցել են ու հասցրել նրա ձեռքերից բռնել՝ անցկացնելով անվտանգ գոտի: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած կինը ապրում է Արարատի մարզի Գեղանիստ գյուղում, 64 տարեկան է: Նախնական տեղեկություններով` նա մտադրվել էր կյանքին վերջ տալ սոցիալական խնդիրների պատճառով: