Առավոտվանից համացանցը քննարկում է, թե վարչապետը իրավունք չունի ազատել մաքսավորներին, քանի որ կա աշխատանքային օրենսգիրք և այլն, և այլն: Լավա, որ աշխատանքային օրենսգիրքը հիշում ենք, բայց ասեմ ձեզ, որ ոլորտը նախ և առաջ կարգավորվում է «Մաքսային ծառայության մասին» օրենքով, որի 48 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը որպես մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հիմք նախատեսում է բառացի հետևյալը՝
7) մաքսային ծառայողի կողմից թույլ տրված այնպիսի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը կոմիտեի ղեկավարի վստահությունը կորցնելու հիմք է տալիս.
Թեպետ, իմ կարծիքով, սա ակնհայտ հակասահմանադրական նորմ է, բայց դե այս պահին գործում է և ՊԵԿ նախագահը խնդիր չունի, որոշակի ընթացակարգեր պահպանելով, աշխատանքից ազատել այդ անձանց:
Հ.Գ. Իմ կարծիքով, կարգապահական ավելի թեթև տույժն ամբողջությամբ բավարար կլիներ այս դեպքում: Բայց դա ընդամենը իմ կարծիքն է:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից: