Ռուբեն Մելիքյանը՝ «դիմումդ գրի»-ի մասին
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մելիքյանը՝ «դիմումդ գրի»-ի մասին

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Դիմումդ գրի»-ի մասին. Մեր աշխատանքային իրավունքում դեռ խորհրդային տարիներից մի «խեղված» պրակտիկա է մնացել՝ «դիմումը գրելու» ցուցումը։ Մի անգամ մի ամերիկյան պրոֆեսորի երկար ու ապարդյուն փորձում էի բացատրել, թե դա ինչ է։Ի՞նչ է «դիմումը գրելը»։

Դա աշխատողի կամարտահայտությունն է՝ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները։ Այլ կերպ՝ աշխատողի ցանկությունն է աշխատանքից դուրս գալու մասին։Հիմա, ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է՝ «դիմումդ գրի»։

Ըստ էության նշանակում է՝ ցանկացիր դուրս գալ աշխատանքից։ Նույնն է թե՝ «ես ցանկանում եմ, որ դու ցանկանաս աշխատանքից դուրս գալ»։ Էղա՞վ։ Չեղավ։ Բա ինչու՞ ենք խթանում «խեղված» իրավական մշակույթ։

ՀԴ. [համենայն դեպս]»:

«ԴԻՄՈՒՄԴ ԳՐԻ»-Ի ՄԱՍԻՆՄեր աշխատանքային իրավունքում դեռ խորհրդային տարիներից մի «խեղված» պրակտիկա է մնացել՝ «դիմումը…

Gepostet von Ruben Melikyan am Dienstag, 9. April 2019



Նման նյութեր