«Ներդրումների սպասումներից անհամբեր ենք դարձել». Արա Գալոյան
Advertisement 1000 x 90

«Ներդրումների սպասումներից անհամբեր ենք դարձել». Արա Գալոյան

Արա Գալոյանը ֆեյսբուքում գրել է.

«Ներդրումների սպասումներից անհամբեր ենք դարձել: «Սպայկայի» հետ կատարվածի ֆինանսատնտեսական հետևանքները դեռ չվերլուծած, այսօր տեղեկատվություն տարածվեց «Առինջ մոլի» մասին: Ֆինանսական ու տնտեսական հարցերը ուժային մեթոդներով լուծելու փորձերը չեմ կարծում, որ դրական հետևանք կունենան մեր տնտեսական կյանքում: Խոշոր տնտեսվարողների հանդեպ կիրառված կոշտ միջոցներից ո՛չ բիզնես միջավայրն է քաղաքակրթվում, ո՛չ էլ պետական բյուջեն է շահում: «Փողը շատ վախկոտ արարած է և փախչում է ցանկացած աղմուկից», արտահայտությունը կգտնեք ֆինանսատնտեսագիտական ցանկացած դասագրքում: Բայց դա արդեն ներդրումներ հրապուրելուն հակառակ գործընթաց է և ուրիշ ու անհասկանալի թեմա»:



Նման նյութեր