«Երեխաների սեռափոխության բրիտանական կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ». Մարգարիտա Սիմոնյան
Advertisement 1000 x 90

«Երեխաների սեռափոխության բրիտանական կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեխաների սեռափոխության բրիտանական կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ: Նրանք հայտարարել են, որ այլևս չեն կարող տեսնել, թե ինչպես են փորձեր անում երեխաների վրա:

Տղաներին և աղջիկներին կլինիկայում հորմոնային դեղահաբեր են տալիս, որպեսզի կանգնեցնեն սեռական հասունացումը: Դրանից հետո ավելի ազդեցիկ միջոցներ են գորրծադրում:

Կլինիկա ծնողներն են երեխաներին տանում, իբրև թե վերջիններս չեն կարողանում կողմնորոշվել երեխաների սեռի հարցում: Ամենափոքր երեխան 3 տարեկան է:

Աշխատանքից ազատված մասնագետներից մեկը նշել է, որ ցանկացել է հեռանալ դեռ երկու տարի առաջ, սակայն դիմացել է, որ պատասխանատտվություն է զգացել երեխաների առջև և փորձել է ինչ-որ կերպ պաշտպանել նրանց:

Բոլոր նրանք, ովքեր աշխատանքից հեռացել են, պնդել են, որ իրենց ստիպել են երեխաներին հորմոնալ դեղահաբեր նշանակել»:



Նման նյութեր