Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում
Advertisement 1000 x 90

Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ապրիլի 10-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին: Դա վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայլելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին: Ամենից առաջ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից (64 տոկոս), 22 տոկոսը գանգատվում է կայքի անկանոն աշխատանքից, եւս 13 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ: Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում եւ Ռումինիայում:



Նման նյութեր