Տավուշի մարզում սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչն իր աղավնիների մեջ հայտնաբերել է այլ աղավնիներ, որոնց ոտքերին կապված է եղել թուրքական փող. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչն իր աղավնիների մեջ հայտնաբերել է այլ աղավնիներ, որոնց ոտքերին կապված է եղել թուրքական փող. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, SHAMSHYAN.com-ը մի քանի հեռախոսազանգեր է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչներից, ովքեր նշում էին, որ գյուղի բնակիչ Գագիկ Իսահակյանը, ով աղավնիներ է պահում, առավոտյան իր աղավնիներին օդ թռցնելուց հետո որոշ ժամանակ անց նկատել է, որ իր աղավնիներին 2 անծանոթ աղավնիներ են խառնվել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երբ աղավնիներին Գ. Իսահակյանն իջեցրել է բնի մոտ, այդ 2 անծանոթ աղավնիների ոտքերին թելով կապված հայտնաբերել է թուրքական մետաղադրամ (5 kurus)»։

shamshyan.com