Ազգային անվտանգության ծառայության իրավաբաններն ուսումնասիրում են դատարանի որոշումն, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ:
Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները, և ժամկետի մեջ, եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,- ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ քանի դեռ չեն բողոքարկել դատարանի որոշումը, պետք է ընդունեն և ենթարկվեն դրան: