
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրությամբ և միջազգային նորմերով ամրագրված մարդու իրավունքների սկզբունքները և այդ սկզբունքները չպահպանելու մասին հայտարարողներն ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ։ Չի կարելի չկատարել պարտավորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում․ մնացած բոլոր պարտավորություններն իմաստ և բովանդակություն կարող են ունենալ միմիայն ՀՀ բոլոր, անխտիր բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի և պատասխանատվություն կրելու դեպքում։ Հակառակ պարագայում, այո՛, կասեմ՝ հանգիստ նստեք տեղներդ»։