Այսօր մամուլը գրում է.
ՀՀ ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրաձայնեց ոուսաստանյան որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման խնդրին: Թուխիկյանի կարծիքով՝ «Ռոսիա» պետական ալիքը եթեր է հեռարձակում ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։ Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է արդյոք սահմանափակել կամ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։
«Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար։ Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել․ «Պատրա՞ստ ենք արդյոք մենք գնալ դրան եւ վճարել նույն գինը, ինչ այդ երկրները։ Չէ՞ որ նրանք զրկվել են իրենց տարածքի մի մասից։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում եւ կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»։
Բարեկամներիս կարծիքները ես չեմ մեկնաբանի, իսկ Դո՞ւք:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան գրառումը: