«Պարոն վարչապետ, մի օր եկեք Դիլիջանում խմելու ջուր մատակարարող ջրամբարներն ու ջրի մաքրման կայանները այցելության». Խ. Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Պարոն վարչապետ, մի օր եկեք Դիլիջանում խմելու ջուր մատակարարող ջրամբարներն ու ջրի մաքրման կայանները այցելության». Խ. Հարությունյան

Դիլիջանցի Խորեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պարոն Վարչապետ, ես և Դիլիջանում ապրող հազարավոր քաղաքացիներ խնդրում ենք, մի օր եկեք Դիլիջանում խմելու ջուր մատակարարող ջրամբարներն ու ջրի մաքրման կայանները այցելության։

Վստահեցնում եմ, որ մաքսատան մաքրությունն ու կազմակերպվածությունը իդիալական կթվա Դիլիջանի ջրի մաքրման կայանների համեմատած։ Գալուց առաջ էլ ամեն դեպքում ճանապարհներին զգույշ կլինեք, որովհետ քաղաքի ճանապարհները հիշեցնում են խրամատներ։

Դիլիջանում բնակվում է մոտ 20 000 մարդ, Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենամեծ տուրիստական գոտիներից մեկը, ինչպես նաև տրանզիտային քաղաք է։ Խմելու ջրի իսպառ բացակայությունը, ճանապարհների անմխիթար վիճակը բավականին լուրջ ու առաջնային խնդիր է։



Նման նյութեր