SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանում տեղի ունեցած գրքերի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երվանդ Քոչարի փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչ, 56-ամյա Կարեն Նավասարդյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ. Նավասարդյանը կենտրոն վարչական շրջանում գտնվող տարբեր գրախանութներից մի քանի օրերի ընթացքում գողացել է «Հայկական թավշյա հեղափոխություն» անվամբ գրքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Նավասարդյանը բաց է թողնվել, ոստիկաններն էլ պարզել են, թե որ գրախանութներից են գրքերը գողացվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: