Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի 2,5 տարեկան թոռնիկին պապիկի հետ տեսակցելն արգելելու միջադեպը։ Նախօրեին ՀՔԾ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, սակայն, armtimes.com կայքին տված հարցազրույցում հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ։ Նրա խոսքերով, նախագահ Քոչարյանն այնումեմենայնիվ տեսակցել է թոռնիկի հետ և տեսակցության արգելման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
Իրականւթյունը պարզելու համար մենք որոշեցինք դիմել Քոչարյանների ընտանիքին։ Սեդրակ Քոչայանի կինը՝ Զարուհի Քոչարյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց Մուշեղյանի հայտարարության կապակցությամբ։ «Ինքս ներկա եմ եղել այդ պահին, երբ արգելվեց երեխայի մուտքը այն պատճառաբանությամբ, որ չկա քննիչի համապատասխան թույլտվությունը։ Ստիպված եղա որդուս տուն ուղարկել եւ տեսակցության մտնել առանց նրա», – պատմեց Զարուհի Քոչարյանը։
Հ.Գ. Խմբագրության կողմից
Արձանագրենք, որ Մուշեղյանը պարզապես խաբել է։ Կարծում ենք, մեր հանրությունը կարող է պատկերացնել, թե ինչի է ունակ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը, եթե պատրաստ է սուտ խոսել և նենգափոխել փաստերը այսչափ պարզ հարցում»։
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի 2,5…
Gepostet von Ռոբերտ Քոչարյանի Ոչպաշտոնական կայք am Mittwoch, 10. April 2019