«Ինչո՞ւ նա պիտի պաշտոնից հեռանա»․ Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ նա պիտի պաշտոնից հեռանա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Նորագավիթի մաքսատան հետ կապված ինքն աշխատանքից ազատման դիմում չի գրելու, վարչապետի կողմից նախատինքի արժանացած աշխատակիցը և այդ մաքսատան պետն աշխատանքից ազատման դիմում են գրել, դա այդ մարդկանց ընտրությունն է, որն ինքը հարգում է։ Նաև ասել է, որ աշխատանքից ազատվելն իր կողմից փախուստ կլինի այն ահռելի պարտականություններից, որոնք վերցրել է իր վրա։ Ստացվում է, որ ՊԵԿ նախագահի պարտականությունները ոչ թե օրենքով են սահմանված, այլ ինքն է իր համար սահմանել և վերցրել ու դրանցից չի փախչելու։ Ռոմանտիկ է հնչում։ Ինչո՞ւ նա պիտի պաշտոնից հեռանա, եթե պարբերաբար միլիոնավոր դրամների պարգևատրումներ է ստանում, իր աշխատողներին վճարում, նաև որոշում, թե որ ընկերություններն են խախտում հարկային օրենսդրությունը, որոնք՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՝ «ՀԴՄ-ական դիկտատուրա պետք է հաստատենք»։ Հաստատեցի՞ք․․․»։



Նման նյութեր