
Աղջկան առևանգել են մորաքրոջ տնից։ Մորաքույրը զանգել է իրավապահներին։
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Արմավիր քաղաքի տներից մեկից առևանգել է 12-րդ դասարանցի մի աղջկա։ Այդ մասին իրավապահներին տեղեկացրել է աղջկա մորաքույրը, քանի որ առևանգումը տեղի է ունեցել հենց նրա տանը։
Մեր տեղեկություններով` մի քանի ժամ անց՝ արդեն ապրիլի լույս 11-ի գիշերը, աղջիկը վերադարձել է իրենց տուն, որը գտնվում է Արմավիր քաղաքի մոտակայքում։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։