ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետության խորհրդանիշների նկատմամբ յուրաքանչյուրս պետք է լինենք հարգալից։ Եվ պետության ղեկավարի զայրույթը միանգամայն տեղին էր։ Այս դեպքն իր բնույթով եզակի էր և շատ շատերի համար մեծ դաս եղավ՝ պետության դրոշի նկատմամբ լինել հոգատար։
Հ.Գ. Մաքսային ծառայողը խիստ հարգալից գտնվեց ՀՀ վարչապետի նկատմամբ՝ կատարելով նրա հանձնարարականը։ Սա հարգանքի արժանի հպարտ քայլ է, և ես խնդրում եմ ՀՀ վարչապետից ներողամիտ լինել երիտասարդ մաքսային ծառայողի նկատմամբ»։