Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է Ա.Գ.-ին (ծնված 1999 թ.) իջեցնել վերնանցումից: Ա.Գ.-ն մոտեցել է Արաբկիրի թաղապետարան, որտեղ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է:
Փրկարարներն Ա.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։