«Շատ զինակոչիկներ ծառայության մեկնելիս թաքցնում են, որ վարորդական իրավունքի վկայական ունեն»․ Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Շատ զինակոչիկներ ծառայության մեկնելիս թաքցնում են, որ վարորդական իրավունքի վկայական ունեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական անգամ վթարի է ենթարկվել զինծառայողներով ավտոմեքենա։ Մեղրիում «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և շրջվել, 10 զինծառայող վնասվածք է ստացել․ Հայաստանի պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաներն արտասահմանյան արտադրության են՝ թանկ, շքեղ, իսկ մեր զինծառայողներին տեղափոխում են 30 տարեկան «ԶԻԼ»-երը։ Շատ զինակոչիկներ, ծառայության մեկնելիս, թաքցնում են, որ վարորդական իրավունքի վկայական ունեն, որպեսզի ստիպված չլինեն բարոյապես և ֆիզիկապես հնացած մեքենաների ղեկին նստելով՝ վտանգել իրենց և ծառայակիցների կյանքը։ Մեր բանակին սիրո խոսքեր հղելուց առավել կարևոր է նրա հանդեպ հոգածությունը, մասնավորապես՝ բանակի ավտոտեխնիկական պարկի թարմացումը»։



Նման նյութեր