«Ինչ աշխարհայացք ուզում է ունենաս, այս մարդկայնորեն հուզիչ տեսարանը խորին հարգանք է առաջացնում». Կարեն Անտաշյան
Advertisement 1000 x 90

«Ինչ աշխարհայացք ուզում է ունենաս, այս մարդկայնորեն հուզիչ տեսարանը խորին հարգանք է առաջացնում». Կարեն Անտաշյան

Կարեն Անտաշյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարավային Սուդանի նախագահի և ընդդիմության առաջնորդի հետ երկօրյա առանձնազրույցից հետո քաղաքացիական պատերազմը թարգելու ու հանդուրժողականության կոչ անելու հորդորով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնկի է գալիս և համբուրում նրանց ոտքերը․․․ ինչ աշխարհայացք ուզում է ունենաս, այս մարդկայնորեն հուզիչ տեսարանը խորին հարգանք է առաջացնում մի մարդու հանդեպ, որ ապրում է իր դավանանքի առանցքային արժեքներին սիմետրիկ՝ զուսպ, հանդուրժող, կարեկցող, գթասիրտ և ժուժկալ։ Իսկ աշխարհիկ կյանքի քաղցրությունները չափազանց գնահատող մեր խավարամիտ տերտերներն ու «սրբապիղծների» դեմ տարվող նրանց անզիջում պայքարը, նրանց «հոգևոր» քարոզը ոչ այլ ինչ է, քան պայքար իշխանության ու շուկայի համար, դա հոգևոր կյանքի ու ծառայության հետ որևէ կապ չունեցող գործունեություն է, դատապարտված ծաղրվելու»։



Նման նյութեր