Սպորտային մեկնաբան Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան գրառումը. Հարցս՝ թունդ «հայրենասեր» մեր հայրենակիցներին․․․
Հարցս ուղղում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռագույն գուլպաների կրելը շահարկման լայն առարկա դարձրած թունդ «հայրենասեր» մեր հայրենակիցներին:
Ինչո՞ւ Ձեզնից և ոչ մեկը վայնասուն չբարձրացրեց, երբ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ՀՀ պետական դրոշով և պետական զինանշանով պատկերված խաղակոշիկներով:
Ինչու ոչ-ոք չասաց՝ ինչպե՞ս կարելի է պետական դրոշով և զինանշանով գնդակ տշել ցեխոտ խաղադաշտում: Բա բողոքեիք, Ֆեյսբուքում ստատուս գրեիք․․․
Այսօր դուք ցույց տվեցիք, որ ամենևին էլ մտահոգված չեք մեր երկրի և մեր պետության համար ու մի քանի կոպեկի դիմաց, էժանագին եղանակով փորձում եք փնովել Նիկոլ Փաշինյանին:
Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ի տարբերություն մաքսատան աշխատակցի Փաշինյանն ու Մխիթարյանը եռագույնն օգտագործել են մեր երկրի, մեր դրոշի նկատմամբ տածած մեծ հարգանքի, մեծ նվիրումի արդյունքում: Այլ հարց է, թե ում է դա դուր եկել և ում ոչ:
Որպեսզի պետական սիմվոլների կիրառումը այլևս շահարկման առարկա չդառնա, առաջարկում եմ օրենքով հստակ սահմանել դրանց օգտագործման եղանակները: