
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու համար Anonymous-ի հաքերները սպառնում են վրեժխնդիր լինել բրիտանական կառավարությունից, գրում է РИА Новости-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը 2010 թվականից ի վեր ամեն տարի Նոբելյան Խաղաղության մրցանակի հավակնորդ է եղել, և նրա գործը գրավել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը:
«Ամբողջ աշխարհում մարդիկ սիրում են նրան, հատկապես նրանք, ովքեր բավարար չափով խելացի են տեսնելու համար այն քարոզչությունը, որն արդարացնում է Միացյալ նահանգների ու նրա դաշնակիցների արտաքին քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ասանժը ձերբակալվել էր երեկ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ բնակվում էր 2012 թվականից: