Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մերօրյա «սամիզդատ»-ի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը մի ֆուտբոլային թիմ է, իսկ իրենք՝ կրքոտ բալեշիկներ: Ժող ջան, ախր ժամանակն է բալետ անողից վերածվել խաղացողի․ ամենաֆոկուսնիկ կառավարությունն էլ չի կարող երկիր սարքել՝ տալ մեզ, որ մենք գնանք այնտեղ դինջ ապրենք: ԵԽԽՎ-ում երեկ ազդարարվեց մեր նոր կոդը՝ հեղափոխական Հայաստանն է հենց մեր բրենդը, նոր քաղաքակրթության մեջ նոր արժեքների Հայաստան լինելը, վերջ: Նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայի կերտելու համաշխարհային այս նոր բրենդը, նրանք էլ կդառնան գործող անձինք, մնացածին վերապահված է լինել բալեշիկ՝ օրվա ստատուսչի, ոչ ավելին: Այս ժամանակն ինքնաառաջադրման ժամանակ է, հույս չունենաք, որ ձեզ հրավիրելու են մասնակցելու ձեր երկրի վերակերտմանը: Բռնեք սեփական ծնկից և ՔԱՅԼԵՔ․ այլ ելք չկա, ելքը դուք եք: (Շարունակելի)»։