Առողջապահության նախարարի հովանավորյալը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարի հովանավորյալը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Սայադյանը իր վարած Lexus մակնիշի 55 ZO 551 համարանիշի ավտոմեքենայով Ա. Արմենակյան փողոցի 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Անթառանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրարերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Սայադյանը առողջապահության ներկայիս նախարար Ա. Թորոսյանի մանկության ընկերն է, նախկինում աշխատել է առողջապահական պետական ԾԻԳ-ում՝ տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Տ. Անթառանյանն աշխատում է «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com