Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ, որը նվիրված է եղել ՏԻՄ ընտրություններում, այսպես ասած, հաղթանակին, ասել է, որ PKK-ի դեմ պայքարն ազգային պայքար է Թուրքիայի համար: Էրդողանը, մասնվորապես, ասել է, որ յուրաքանչյուր թուրք, անկախ քաղաքական դիրքորոշումից, իր հոգու պարտքը պետք է համարի PKK-ի դեմ պայքարը: Նա հատուկ ընդգծել է, որ դրանով լուծվում ու չեզոքացվում է մի քանի վտանգ՝ 1. քրդերի վտանգը, 2․ հայերի վտանգը, ովքեր հանդես են գալիս թաքնված և Թուրքիայի մասնատման վտանգը»։